Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. «Մեր երկրի խնդիրը Նիկոլ Փաշինյանն է»

Մայիս 18,2020 22:50

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է իր «Ստի վերջը» շարքի հերթական տեսանյութը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի փորձել պարզաբանել ծխախոտի  և ադամանդի արտահանման պատմությունները. «Փորձ չարվեց նույնիսկ ձևական քրեական գործ հարուցել, որովհետև պարզվում է՝ ծխախոտային բիզնեսը արդեն տևում է երկու տարի։ Մոտավորապես երկու տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք գնում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջե»։

Միքայել Մինասյանը կարծում է, որ իր ասուլիսի ընթացքում չի կարողացել հերքել ծխախոտի սկանդալի փաստը և փորձել է թաքնվել՝ օգտագործելով բառախաղ. «Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն է անմիջապես ներգրավված, որովհետև մայիսի 9-ին, երբ հայ ժողովուրդը տոնում էր եռատոն, երբ հայերը հիշում էին իրենց պապերին, հայերին, եղբայրներին, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր իր սիրած գործով. Նիկոլ Փաշինյանը փող էր աշխատում։ Որովհետև մայիսի 9-ին Հայաստանից մեկնել է մի նոր ինքնաթիռ՝ լի մաքսանենգ ծխախոտով Երևանից Վորոնեժ, ուր վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 20-ին, և ունեցել է ինքնաթիռը 18 տոննա 831 կգ ծխախոտ, որը ձևակերպված է եղել որպես՝ “товары народного потребления” (սպառողական ապրանքներ)»։

Նա նկատեց, որ Հայաստանում հաստատված է արտակարգ դրություն, և երկրում վայրէջք կատարող ու երկրից մեկնող բոլոր ինքնաթիռները պետք է ունենան կառավարության թույլտվությունը. «Եվ երբ Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ մի քանի օրվա տարբերությամբ երկրորդ ինքնաթիռն է, մենք ունենք խնդիր, Նիկոլ Փաշինյանը սկսում է հետքերը մաքրել։ Եվ սկսում են հայկական բոլոր ռեգիստրներից, որտեղ բոլոր օդանավները պետք է ունենան գրանցում, հանել այդ թռիչքը։ Ըստ հայկական ռեգիստրների այդպիսի թռիչք երբեք չի եղել։ Մայիսի 9-ին Երևանից Վորոնեժ թռիչք չի եղել, կարող եք հարցնել և տեսնել։ Բայց Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ կան նաև  միջազգային թռիչքների ռեգիստրները, որտեղ կա այդ թռիչքը, կարող եք տեսնել, որ մայիսի 9-ին Վորոնեժ է վայրէջք կատարել Երևանից թռիչք, որում եղել է մաքսանենգ ծխախոտ»։

Իսկ վերջում Միքայել Մինասյանը այսպես ավարտեց իր խոսքը. «Որպեսզի հիվանդությունը ճիշտ և ժամանակին բուժես, պետք է ճիշտ և ժամանակին ախտորոշես։ Իսկ ախտորոշումը մեզ համար արդեն փաստ է. Մեր երկրի խնդիրը Նիկոլ Փաշինյանն է՝ մարդ, որը զբաղված է ստելով և սեփական գրպանները լցնելով, դարձել է մեր երկրի համար մեկ խնդիրը։ Մենք գիտենք, թե ով է մեր երկրի հավաքական հիվանդը, և այդ հիվանդին հեռացնելով մենք սկսելու ենք ճանապարհ, որը հասցնելու է մեր երկիրը դեպի բարեկեցիկ ապագա»։

Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են

Gepostet von Mikayel Minasyan am Montag, 18. Mai 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031