Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. «Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ»

Մայիս 12,2020 22:20

Միքայել Մինասյանի բնորոշմամբ` Նիկոլ Փաշինյանը պետական օլիգարխ է

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի հերթական թողարկումը, որտեղ անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՞ ոչ:

«Պատասխանը անսպասելի է` ո՛չ, Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանում ձևավորվել է երկու խումբ: Առաջինը, ըստ նրա, նրանք են, ովքեր նախկինում լավ չեն ապրել, բայց հիմա լավ են ապրում` ժողովրդի հաշվին, և երկրորդ խումբը ժողովուրդն է, որը նախկինում լավ չէր ապրում, բայց հիմա շատ վատ է ապրում:

«Այդ (առաջին խմբ.) խումբը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքը և քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում են ժողովրդի հաշվին: Եվ այդ մարդիկ պոպուլիստներ չենք, Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ պոպուլիստ չի: Որովհետև Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»,- ասաց նա:

Միքայել Մինասյանը որպես օրինակ բերեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, որը իր բնորոշմամբ պոպուլիստ է, և չի ապրել պետական առանձնատանը և չի օգտվել առավելություններից. «Նիկոլ Փաշինյանը հիշում եք` առաջին, իսկ օրվանից ոչ միայն սկսեց օգտվել ամբողջ այդ փաթեթից, այլ նաև այդ փաթեթը ավելացրեց: Հիշում եք, Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ չսպասելով, որ իր քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանը լքի պետական ամառանոցները, չտեսի պես ինքնամոռաց մտավ, այսպես կոչված, «դաչաները», սկսեց լայվով ցույց տալ` այստեղ ես ապրելու եմ, այստեղ ես ուտելու եմ, ժողովուրդ ջան, այստեղ ես լողանալու եմ, սա, փաստորեն, իմ ամառանոցն է: Այնուհետև, երբ որ Սերժ Սարգսյանը վերջապես լքեց, որովհետև այդ շրջանում Նիկոլ Փաշինյանը անիմաստ ասեկոսեների մեջ էր` արդյոք ինքը հանդիպո՞ւմ է, չի հանդիպո՞ւմ: Սերժ Սարգսյանի լքելուց հետո, Նիկոլ Փաշինյանը արեց ոչ պոպուլիստական քայլ 2` սկսեց կարևոր կտոր` ծախսեց երկու միլիոն դոլար` վերանորոգեց առանձնատուն, որը վստահեցնում եմ քեզ, քանի որ այդ տանը հասկանալի պատճառներով եղել եմ, կարիք չուներ միլիոնավոր դոլարների վերակառուցման»:

Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի` ընտանիքի հետ պաշտոնական այցերին. «Դա արվում է ժողովրդի հաշվին, և դա արվում է ծախսելով հարյուր-հազարավոր դոլարներ, որովհետև օրինակ, ամբողջ իտալական վոյաժից մնաց երկու փաստ. Փաստ համար 1` ծախսվեց աներևակայելի քանակի գումար անիմաստ, փաստ համար 2, որ մնաց վերջում, որ ինքը կարողացավ կռվել Սենատի նախագահի հետ, հիշեցնում եմ ձեզ հայտնի հրապարակումները, և այնտեղից հայտարարվեց, որ Միքայել Մինասյանը, փաստորեն, վատիկանյան պադվալներում է: Ի դեպ, դա կարող էին անել իրենց ամառանոցից կամ Սևանի ամառանոցից, ես չէի նեղանա, ես կհասկանայի»:

Միքայել Մինասյանի խոսքով` պոպուլիզմի հետ կապ չունեն իշխանության մի շարք գործողությունները, պարգևավճարները. «Ամբողջ մի ժողովուրդ խնդրում է, ասում է` վերջ տվեք, ընդ որում, և՛ այդ իշխանության ընդդիմադիրները և՛ կողմնակիցները: Բայց ոչ, դա շարունակվում է, որովհետև թքած ունեն մարդկանց կարծիքի վրա: Որովհետև իրենք համարում են, որ քանի որ իրենք փրկիչ են իրենք պետք է ապրեն շատ-շատ լավ, և մնացածը ընդհանրապես կարևոր չէ»:

Նրա բնորոշմամբ` Նիկոլ Փաշինյանը պետական օլիգարխ է. «Պետության, ժողովրդի հաշվին ապրում է օլիգարխի պես, իր վաղեմի երազանքն է: Բայց հետաքրքիր մի բան է փոխվել, որ մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանը դա անում էր օֆիցիալ, բաց, թափանցիկ, հիմա մի բան է փոխվել, քանի որ ինքը հասկանում է, որ իր իշխանությանը մնացել է շատ քիչ, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որ իրեն թույլ կտա պահպանել կյանքի բարձր որակը` իշխանությունը կորցնելուց հետո: Եվ դրա համար ներքաշել Հայաստանը մի այնպիսի միջազգային մաֆիոզական համակարգի մեջ, որ ուղղակի խփում է Հայաստանի հեղինակության վրա, և աղմուկը դեռ շատ կլսենք: Ես, իհարկե, խոսում եմ այդ ծխախոտով լի ինքնաթիռի մասին, որը ունի հետաքրքիր զարգացումներ: Համար 1 զարգացումը, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ այդ պատմությունը ծածկադմփոց անեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031