Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ»

Մայիս 15,2020 22:20

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց «Ստի վերջը» շարքի հերթական՝ չորորրդ տեսանյութը։ Այստեղ նա ներկայացրեց հեղափոխությունը՝ Գյումրիի քայլերթից մինչև 2020 թվականին նախատեսված հանրաքվե։

«Հայաստանի Հանրապետությունում սկսվեց մի թատրոն, որի անունն էր սահմանադրական հանրաքվե, որովհետև Նիկոլ Փաշինյանը վստահ էր, և որի համար ես իրեն չեմ ներելու, որ ինքը կարող է երկու տարի անընդմեջ խաբել հայ ժողովրդին։ Եվ դրա համար մարդիկ ուղղակի սկսեցին չմասնակցել այդ թատրոնին։ Նիկոլ Փաշինյանը կեսից է հասկանում, որ ինքը պարտվելու է այդ հանրաքվեն, և օգնության է գալիս կորոնավիրուսը՝ մի բան, որ ինքը ամենասկզբից հեգնում էր, և իր հեգնանքի պատճառով Հայաստանը մի իրավիճակում է այսօր, որի մասին մենք դեռ երկար խոսելու ենք»,- ասաց Միքայել Մինասյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը օգտվում է ստեղծված իրավիճակից, և այդ պատճառով էլ ընդունել է «Արտակարգ իրավիճակ հաստատելու մասին» օրենքը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ. «Սխեման հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից, տարվում են հայտնի երկու-երեք գործարաններ, որտեղ նրանք դառնում են հայկական, որովհետև էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, թե դրանք ոնց դարձան հայկական։ Եվ այդ ընկերություններին տալիս են հայկական քվոտաները, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական արտահանվում են երկրներ, չասենք՝ որ երկրներ, ինչքան, առանց մուծելու ոչ մի հարկ, ոչ մի մաքսային հարկ, ոչինչ»։

Միքայել Մինասյանն ասաց, որ ըստ պետական վիճակագրության 2020 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կար 20 միլիարդի ադամանդ։ Իսկ այդ քանակի ադամանդ մշակելու համար պետք է լինի ավելի քան 1400 աշխատող, այն դեպքում, երբ այդ ոլորտում Հայաստանում գրանցված է 400 աշխատող. «Հետևաբար՝ այդ քանակը անհնարին է անել եղած մարդկանցով։ Ավելացնեմ մի բան էլ, որ Հայաստանում դա անեն, պետք կլինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրաէներգիա, հարկ տան 1400 հոգու համար։ Այդ ամենը չկա, կա միայն մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի։ Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից, որովհետև այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»։

Նա հորդորեց Նիկոլ Փաշինյանին նման գործարքներ կատարել երկրի ներսում. «Երբ որ դուք դա փորձում եք անել Հայաստանի սահմաններից դուրս, դուք բացի այն, որ խայտառակ եք անում մեզ, մեր երկիրը սարքել եք երրորդ երկիր, դուք նաև հետագայում այնպիսի խնդիրներ եք ստեղծելու, որի տակից մենք ենք դուրս գալու՝ ժողովուրդն է դուրս գալու»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Եդ սեվ գույնը չի սազում բեմի ֆոնի հետ։ Մյուս անգամ կարմիր հագի։
    Հա մեկել մի քիչ ավելի խրոխտ
    Այս անգամ խաղտ թույլ էր
    Էքսպրեսիան են չի
    Դերասանկան խոսքի մասին, նույնիսկ չեմ էլ ուզում ասեմ, ուժեղ չի
    Պետք է ավելի լավ ու ավելի երկար աշխատես քո վրա
    Օրինակ բանտում
    Դե որ խանգարող քիչ լինի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031