Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրե Աղասի՝ մարզական աստղ, լավ ամուսին, օրինակելի հայր

Մայիս 20,2020 16:45

Ապրիլի 29-ին լրացավ ամերիկահայ հանրահայտ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ 1 ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի ութակի հաղթող, օլիմպիական խաղերի չեմպիոն Անդրե Աղասիի 50-ամյակը:

Աղասին 90-ականներին եւ 2000-ականների սկզբին համաշխարհային թենիսի գլխավոր գործող աստղերից էր եւ համաշխարհային սպորտային մամուլը չէր կարող շրջանցել հոբելյարին՝ նշելով, որ նա իրեն հաջողությամբ կարողացել է դրսեւորել ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում եւ հատկապես՝ ընտանիքում:

Անդրե Աղասիի կարիերան եւ փառքը լուրջ փորձությունների են ենթարկվել: Դեռ պատանի հասակից նա առանձնահատուկ հակվածություն է ունեցել աղջիկների նկատմամբ: Սկզբում դրանք եղել են սովորական աղջիկները, իսկ արդեն ճանաչում ձեռք բերելուն զուգահեռ նա «շփվել է» հակառակ սեռի ոչ պակաս ճանաչված ներկայացուցիչների հետ, ինչպես օրինակ, արգենտինացի թենիսիստուհի, գեղեցկուհի Գաբրիելա Սաբատինին, հոլիվուդյան աստղեր Բարբարա Սթրեյզանդը եւ Բրուք Շիլդսը եւ այլոք:

Մարզական փառքը եւ շքեղ կանայք Անդրե Աղասիին միանգամայն կարող էին շեղել ճանապարհից: Սակայն, բարեբախտաբար, այդպես չպատահեց: Նա ծանոթացավ կանանց համաշխարհային թենիսի լեգենդ, գերմանուհի Շտեֆի Գրաֆի հետ, որին, կարծես, սիրահարված էր վաղուցվանից: Ոչ ոք չէր մտածում, որ միանգամայն հակառակ խառնվածք ունեցող այս զույգը ոչ միայն կամուսնանա, այլեւ օրինակելի ընտանիք կկազմի:

Մարզական կարիերայի վերջին տարիներին Աղասին ընտրեց կյանքի իր ճանապարհը,  զբաղվեց բարեգործություններով՝ դառնալով նաեւ կիրթ լինելու եւ մեծահոգության խորհրդանիշ, իսկ ընտանիքում՝ լավ ամուսին եւ օրինակելի հայր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031