Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով հիվանդ բուժառու տեղափոխող շտապ օգնության մեքենայի վարորդն ազատվել է աշխատանքից

Մայիս 26,2020 16:47

Մայիսի 24-ին Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին Երեւանից կորոնավիրուսով հիվանդ բուժառուի տեղափոխող շտապ օգնության մեքենայի վարորդը աշխատանքից ազատվել է՝ ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար:

Հիշեցնենք, որ շտապ օգնության մեքենան վթարի էր ենթարկվել, դեպքի վայրում հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ շտապ օգնության մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

«Շտապօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը Aravot.am-ին հայտնեց, որ վարորդի պատմելով, ինքը դեպքի նախորդ օրն է ալկոհոլ օգտագործել.

«Վթարը եղել է ոչ թե այն պատճառով, որ վարորդն անսթափ է բեղել, այլ ուժեղ մառախուղ է եղել, դիմացից շարժվող մեքենայի լույսերը չեն երեւացել, հետեւից խփել է»,- ասաց Թագուհի Ստեփանյանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում վարորդներն իրավունք չունեն ոչ սթափ վիճակում մեքենա վարել, թեեւ մեքենայի մեջ գտնվող բժիշկները չեն նկատել նրա խմած լինելը,- «Այդ նույն վարորդին մենք էլ ստուգեցինք, մեզ մոտ լրիվ ուրիշ թիվ ցույց տվեց, վերանայելու ու հասկանալու խնդիր ունենք: Բացի այդ՝ ինձ համար անհասկանալի է, որ եթե վարորդը բարձր աստիճանի խմած էր, ինչպես են նրան թույլ տվել, որ այդ նույն մեքենայով գա Երեւան եւ ինչու մեքենան միանգամից չեն տարել տուգանային հրապարակ: Մենք քննարկելու, ճշտելու հարցեր ունենք, որովհետեւ մեր չափած ցուցանիշով խմածության ամենացածր՝ 0.1 տոկոս է եղել, իսկ դեպքի վայրում ամենաբարձր աստիճանն է արձանագրվել: Բայց վարորդն ամեն ինչից անկախ չի աշխատում, աշխատանքից ազատվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031