Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Հունիս 08,2020 13:54

Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է, նա գտնվում է Մոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտնել է Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Բորիսովիչը հոսպիտալացվել է, բայց սարսափելի բան չկա, ուղղակի նրա առողջական վիճակն այնպիսին է, որ ամիսը մեկ պետք է պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ անցնի: Հուսով եմ, որ մեկ շաբաթից նրան դուրս կգրեն հիվանդանոցից»,-ասել է Սողոմոնյանը:

Ավելի վաղ Տելեգրամի Baza ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էլ, որ Մոսկվայում գլխուղեղի կաթվածով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930