Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյան. «Մոտ օրերս վայր կդնեմ լիազորություններս»

Հունիս 17,2020 18:24

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանից հետաքրքրվեց՝  ինչո՞ւ չի դադարեցնում ռեկտորի պաշտոնակատարի իր լիազորությունները, մանավանդ, ի սկզբանե հայտարարել էր. «Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»:

Ի պատասխան տիկին Գալոյանը Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Ուսումնական տարին ավարտվում է, որոշ աշխատանքային հարցեր կան, որոնք պետք է ավարտին հասցնեմ, մոտ օրերս վայր կդնեմ լիազորություններս»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսելով ԿԳՄՍ-ի կողմից հովանավորչության, իր տեղակալ Գրիշա Թամրազյանի, Դիանա Գալոյանի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի մասին՝ տիկին Գալոյանին կոչ էր արել հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից՝ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու եւ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի ստվերումը զրոյացնելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930