Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով հաշվեհարդար են տեսնում քաղաքական հակառակորդների հանդեպ. Զեկույց

Հունիս 25,2020 22:30

Ադրբեջանը պատկանում է այն գործընկերների թվին,  որին ԱՄՆ Պետդեպարտամենը գովաբանել է  ահաբեկչության կանխարգելմանը, պարզելուն, ինչպես նաև կանխելուն ուղղված «ակտիվ աշխատանքի» համար: Այս մասին ասվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին ամենամյա զեկույցում, որի համաձայն՝ 2019թ. Ադրբեջանում ահաբեկչական որևէ գործողության մասին չի հաղորդվել:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հիշեցրել է՝  կան փաստեր առ այն, որ Ադրբեջանում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ճնշումներ են գործադրվել  քաղաքական հակառակորդների վրա:

Ըստ զեկույցի՝ երկրի իրավապահ մարմինները «լայնորեն» կիրառել են «ահաբեկչություն» և «ծայրահեղականություն» որակումները, ինչի հետևանքով քաղաքական հակառակորդները և կրոնական ակտիվիստները ենթարկվել են դատական հետապնդումների, ձերբակալությունների և դաժան վերաբերմունքի: Ըստ տեղեկության՝ ֆիզիկական բռնություն ամենաշատը կիրառվել է ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության կողմից:

Զեկույցի համակարգող դեսպան Նաթան Սեյլզը մամուլի հեռավար ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին, ցավով փաստել է, որ աշխարհում շատ երկրներ կան, որոնք ահաբեկչության խնդիրները օգտագործում են որպես պատրվակ` քաղաքական բողոքները ճնշելու, կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին մեկուսացնելու նպատակով։ Նա ամենաամոթալի օրինակը համարել է Չինաստանի իշխանությունների գործողությունները ույգուր մահմեդականների դեմ:

Նշենք, որ Հայաստանը ներառված չէ  ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության դեմ պայքարի 2019 թվականի զեկույցում:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930