Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի ախտորոշման 10 000 թեստ Երևան է հասել

Հուլիս 01,2020 17:54

Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10 000 թեստեր՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը համավարակին:

Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և դրա տարածումը վերահսկելու նպատակով:

Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:

Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը հանձնել են թեստերը ՀՀ առողջապահության նախարարությանը՝ որպես երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ առավել լայն օժանդակության մաս:


Թեստերը կուղարկվեն ազգային լաբորատորիա (ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա), որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031