Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվել է կորոնավիրուսից մահացած 82-ամյա տատիկի դին․ հարազատները զբաղված են նրան Գյումրի տեղափոխելով

Հուլիս 02,2020 17:17

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը արտառոց դեպք էր տեղի ունեցել, կորել էր գյումրեցի 82-ամյա տատիկի դին, որը հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։ Այս մասին բարձրաձայնել էին հարազատները՝ նշելով, որ հիվանդանոցի սանիտարն ամենայն հավանականությամբ չի կարողացել կարդալ բժշկի ձեռագիրը ու նման պատմություն է ստեղծվել։ Հարազատները դիմել էին ոստիկանություն։

Թեման բարձրաձայնել էր նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Րոպեներ առաջ պատգամավորը գրեց, որ տատիի դին գտնվել է։

«Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրմում կարվի։

Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես եւ ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ եւ տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։

Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրմում եւ տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։

Դժվար է ասել սա այս պատմության happy end-ն, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն եւ հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին՝ դեռ չեն կորցրել եւ կհանձնեն հարազատներին»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Aravot.am-ը թեմայի շուրջ փորձեց զրուցել հարազատների հետ։ Նրանք մեզ փոխանցեցին, որ այս պահին չեն ուզում խոսել, հետագայում մեզ մանրամասներ կներկայացնեն։ Նաև ասացին, որ Նաիրա Զոհրաբյանն ամեն ինչ ճշգրտորեն ներկայացրել է, դեռ տեղեկություն չեն տա, մինչև տատին բերեն, հողին հանձնեն։ Հիմա զբաղված են տատիկին Գյումրի տեղափոխելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031