Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան․ Նախնական արդյունքով՝ Մարտունու քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը

Հուլիս 05,2020 23:18

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարտունի քաղաքի ՏԻՄ ընտրություններին։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ Մարտունի քաղաքում ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունը, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մարտունեցիների ավելի քան 60 տոկոսը: Նախնական արդյունքով՝ քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը, ով մինչ այդ նախկին քաղաքապետ Հայկ Սարգսյանի տեղակալն էր:

Հավաստիացնում եմ, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր քայլերն ընտրապայքարին մասնակցած 6 թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու և համավարակային իրավիճակում առողջապահական անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար:

Օրինակելի ընտրություններ անցկացնելու առիթով շնորհավորում եմ քվեարկությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած բոլոր մարտունեցիներին, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք դրսևորած 6 թեկնածուներին և համաքաղաքացիների վստահության քվեն ստացած Էդիկ Ավանեսյանին: Մեր քաղաքական իշխանությունը վճռական է, որպեսզի հաջորդ բոլոր ընտրությունները ևս կազմակերպվեն հենց այս չափանիշներով:

Վստահեցնում եմ, որ դեռևս Հայկ Սարգսյանի հետ քննարկած և նախանշած բոլոր ծրագրերը, որոնք կապված են մեր հանրապետության՝ իր մեծությամբ երկրորդը համարվող քաղաքի զարգացման տեսլականի հետ, ի կատար ենք ածելու: Նորընտիր քաղաքապետին արգասաբեր գործունեություն եմ մաղթում»,- գրել է նա։

Հարգելի ՛ հայրենակիցներՔիչ առաջ Մարտունի քաղաքում ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունը,…

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Sonntag, 5. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031