Լրահոս
Օրվա լրահոսը

Արամո. «Երբ թերություններից ես խոսում` դառնում ես հակառակորդ»

Հուլիս 07,2020 12:40

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իր հարցազրույցից հետո իր դեմ սկսված արշավի մասին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն ասաց. «Ես ասել եմ այն ճշմարտությունը, ինչ կա՝ հայ եկեղեցու հետ կապված, որ Հայ եկեղեցու պատմության դասաժամերը լինեն: Սահմանադրությունը փոխում եք՝ լավ եք անում, բան չունեմ ասելու, էդ միասեռականների օրենքն ընդունվի, որ հետագայում խնդիրներ չառաջանան, գյուղացու մասին եմ խոսել… Մի խոսքով, ասել եմ, ինչ կա: Եթե լավ բան էլ արվում է, ես էլի չեմ կարող աչքերս փակել, լավն էլ եմ ասում, հատկապես, որ ոչ էն դաշտում եմ, ոչ էլ մյուս:

Օրինակ, հիմա որ Կապանի ճանապարհը սարքում են, վա՞տ բան են անում…Եթե լավ է՝ լավ է: Եթե բացթողումներ կան, չանդրադառնաս՝ ճիշտ չի լինի: Եթե գովաբանում ես՝ իրենցն ես, իսկ եթե թերություններից ես խոսում, դառնում ես հակառակորդ…Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, ես ազատ արտիստ եմ, որն 85-ից սկսել է իր ստեղծագործական ճանապարհը»:

Արտիստն ասաց, որ հիմնականում ֆեյքային հարձակում է եղել իր դեմ. «Ես չկամ սոցցանցերում, իսկ էդ ֆեյքերը, որ կան, դրանք մարդիկ չեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031