Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացի փոքրիկները միանգամից աշխուժանում են, երբ ուսուցչուհին միացնում է «Նեմրայի» երգերը. «Ա1+»

Հուլիս 09,2020 23:05

Չինացի փոքրիկները միանգամից  աշխուժանում են, երբ ուսուցչուհին միացնում է «Նեմրայի» երգերը։  Հայկական ռոք խմբի երաժշտությանը նրանց   ծանոթացրել է   անգլերենի ուսուցչուհին, որը  եկել է  Հայաստանից։

Մասնագիտությամբ արվեստաբան Ռուզան Տեր- Խաչատրյանն արդեն մեկ տարի է Չինաստանի Ցիդոնգ քաղաքում աշխատում է երեխաների հետ․ խաղերի, երգերի և այլ մեթոդների միջոցով անգլերեն է սովորեցնում։

«Ա1+»-ի հետ  զրույցում Ռուզանը պատմում է, որ այս աշխատանքի մասին իմացել է ընկերներից, ովքեր մի քանի տարի արդեն բնակվում ու աշխատում են այնտեղ։

«Նրանց օգնությամբ ծանոթացա չինացի  աշխատանքային գործակալների հետ, ովքեր օնլայն հարցազրույց կազմակերպեցին մանկապարտեզի ղեկավարության հետ և արդյունքում ինձ ընդունեցին: Աշխատանքային վիզան պատրաստ լինելուն պես՝ ընկերուհուս հետ եկա»,-ասում է  նա։

Հայաստանում դասավանդման փորձ չի ունեցել, սակայն արդեն լավ «լեզու է գտնում» երեխաների հետ․ «Երեխաները հիմնականում շատ խելացի են, ծնողների ներդրումն ու հետևողականությունը շատ մեծ է․ նրանք ամեն բան անում են, որ վաղ տարիքից երեխաները սովորելու հանդեպ հետաքրքրություն և սեր ունենան»։

Ռուզանը խոստովանում է, որ սկզբում Չինաստանն իր համար անսովոր «աշխարհ» էր, որտեղ հարմարվելը դժվար էր։  Չինարեն  չիմանալն այդքան բարդություն չի առաջացրել․ օգնել են անգլերեն իմացող գործընկերները։ Բայց այլ խնդիրներ են  եղել․

«Մեզ համար սովորական թվացող սոցիալական ցանցերից օգտվելն  ուղղակի արգելված է այստեղ։  YouTube, Facebook, Instagram և այլ հարթակներ չեն գործում։ Այստեղ ունեն սեփական՝ չինական տարբերակը և դրանք են օգտագործում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031