Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելու․ Արշավիր Ղարամյան

Հուլիս 12,2020 22:55

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կեցցե հայ զորականը։

Երկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ շրջանառելով՝ այսօր կեսօրին ադրբեջանցիները իրական փորձ կատարեցին և բացահայտ գրոհով հրետանու աջակցությամբ փորձեցին գրավել մեր մարտական հենակետերից մեկը Տավուշի ուղղությամբ, ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց և ցավոտ հակահարված տալով (2 սպանված և 5 ծանր վիրավոր) ստիպեց ադրբեջանցիներին հետ նահանջել ելման դիրքեր:

Հ.Գ. Դեռևս 2017 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեր տղաների աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը կահավորվել էր ժամանակակից տեսադիտարկման համակարգերով, կարծում եմ խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելուն»:

Կեցցե Հայ ԶորականըԵրկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների…

Gepostet von Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян am Sonntag, 12. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031