Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը․ ՌԻԱ Նովոստի

Հուլիս 28,2020 23:55

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը (երեք համանախագահներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, ինչպես նաև  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները) կարող է տեղի ունենալ աշնան սկզբին՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին, հանդիպումը տեղի կունենա, եթե երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դինամիկան թույլ տան:

Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումները շարունակվում են մշտական ռեժիմով, ամենօրյա ռեժիմով համանախագահների միջև: «Հիմա գլխավոր խնդիրն իրավիճակի մեղմացումն է,  որը շարունակում է բավականին լարված մնալ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, դիվանագիտական ​​լուծում որոնելու  ակտիվացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում »,- հավելել է աղբյուրը։

Նա նաև նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված ​​չէ, այն «կարող է տեղի ունենալ ցանկացած տեղ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031