Լրահոս
Օրվա լրահոսը

էլ.լարերի կարճ միացում Կառավարության 1-ին մասնաշենքում

Հուլիս 30,2020 23:20

Հարգելի լրատվամիջոցներ, տեղի է ունեցել  էլ.լարերի կարճ միացում Կառավարության 1-ին մասնաշենքում. Հուլիսի 30-ին, ժամը 21:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կառավարության մասնաշենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել Կառավարության 1-ին մասնաշենքի 2-րդ հարկի արտաքին պատին ամրացված էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031