Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Նազարյանն ազատության մեջ է»․ փաստաբան

Օգոստոս 08,2020 23:25

Քիչ առաջ դատարանը հրապարակեց 2003-2018-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հետ կապված որոշումը:

Aravot.am-ին Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը: Փաստաբանն ասաց. «Ռոբերտ Նազարյանն ազատության մեջ է»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք էր  առաջադրվել:

Ըստ մեղադրանքի՝ «Ռոբերտ Նազարյանը և հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը և Մուշեղ Կոշեցյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»: Ռոբերտ Նազարյանը մեղադրվում է իրավաբանական անձանցից առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ հավելյալ գումար ստանալու մեջ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31