Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Արտակարգ դրության սահմանափակումները մեղմացվեցին՝ կարելի է 40 հոգով քեֆեր, հավաքներ ու գործադուլներ անել

Օգոստոս 12,2020 12:55

Այսօրվանից մինչեւ սեպտեմբերի 11-ը երկարաձգվում է ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը: Այս մասին որոշվեց կառավարության այսօրվա արտահերթ նիստում: Սա 5-րդ երկարաձգումն է:

Ըստ որոշման նախագծի, թեեւ արտակարգ դրությունը երկարացվում է, սակայն որոշակի մեղմացումներ են սահմանվում: Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, սակայն ՀՀ մուտք գործելիս, անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, բայց սահմանվում է 14 օրյա ինքնամեկուսացման ռեժիմ: Բայց եթե այդ օրերի ընթացքում անձը թեստավորվի եւ թեստի պատասխանը բացասական լինի՝ ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է;

Ինչպես նաեւ վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների արգելքը, հավաքները թույլատրվում են պարետի սահմանած կանոնների պահպանմամբ՝ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի պարտադիր կրումը:

Մեղմացվում են նաեւ ընտանեկան արարողությունների եւ ժամանցային բնույթի միջոցառումների կազմակերպման պահանջները, հիմա այս միջոցառումները կարող են կազմակերպվել փակ եւ բաց տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 անձով, կրկին՝ պահպանելով կանոնները:

Նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ վերացվում է նաեւ մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումների կիրառությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե այս սահմանափակումների մեղմացման հետեւանքով համաճարակային վիճակը վատանա, կառավարությունը ստիպված կլինի կրկին խստացումներ սահմանել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31