Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս 1 ամսով երկարաձգվեց արտակարգ դրությունը. սահմանափակումները մեղմացվել են

Օգոստոս 12,2020 12:04 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։

✅ Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:

✅ Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։

✅ Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։

✅ Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել