Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդադում ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայի դեսպանը. թուրքական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով իրաքցի զինվորականներ են զոհվել. Ermenihaber

Օգոստոս 12,2020 15:13

Պաշտոնական Բաղդադը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը և ԱԳՆ է հրավիրել Թուրքիայի դեսպանին: Այդ մասին հայտնում է Regionmonitor լրատվական կայքը։

Պատճառն այն է, որ օգոստոսի 11-ին թուրքական ԱԹՍ-ների հարվածից Իրաքի հյուսիսարևելյան Սիդաքան շրջանում (Իրաքյան Քրդաստան, Էրբիլի նահանգ) 3 սահմանապահ էր զոհվել:

«Այդ գործողությունը երկրի ինքնիշխանության և անձեռնմխելիության խախտում է, ինչպես նաև հարձակում, որը խախտում է միջազգային նորմերն ու օրենքները, որոնք կարգավորում են երկու երկրների հարաբերությունները»,-նշված է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրաքի ԱԳՆ-ը բողոքի նոտա կհղի թուրք դեսպանին։

Իրաքը նաև սպառնացել է Թուրքիային վերանայել տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության պայմանները, եթե Անկարան շարունակի անտեսել իրաքյան ինքնիշխանության նկատմամբ խախտումները դադարեցնելու պահանջները:

Նշենք, որ թուրք նախարարի այցը Բաղդադ նախատեսված էր հինգշաբթի՝ օգոստոսի 13-ին:

Ermenihaber / Regionmonitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31