Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Սպիվակովը՝  Լուկաշենկոյին. «Ձեր սեւ ուժը ահռելի թուլություն է»

Օգոստոս 12,2020 23:45

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհած Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանից, որով աշխարհահռչակ երաժիշտը պարգեւատրվել էր 2014-ին: Ինտերֆաքսի փոխանցմամբ ,  նա այդ քայլով իր բողոքն է արտահայտել  Բելառուսում ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների  դեմ:

Բաց նամակում արվեստագետը գրել է, որ իր սիրտը ցավում է Բելառուսի ժողովրդի, իրենց տարրական իրավունքների եւ ազատությունների համար պայքարող քաղաքացիների համար: «Ես ամաչում եմ կրել այդ շքանշանը, որը կապված է ձեր կառավարման հետ»,- հայտարարել է Յուրի Սպիվակովը՝  իր խոսքերով, Լուկաշենկոյի «սեւ ուժը» որակելով  ահռելի թուլություն:

«Ձեր այսօրվա «տոնի» ժամանակ (Բելառուսի նախագահը ընտրությունները տոն էր անվանել-Գ.Հ.) թագավորում են անբարոյականությունը, բռնությունը եւ դաժանության անվերջանալի օրինակները, որոնք վկայում են ողջ երկրով մեկ քաղաքացիներին դաժան ճնշումների ենթարկելու մասին»,- ընդգծել է Վլադիմիր Սպիվակովը, որը տարբեր տարիների բազմաթիվ շքանշանների ու մեդալների է արժանացել, այդ թվում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (Հայաստան, 1999), ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոցարտի ոսկե մեդալի:

Նշենք, որ Վլադիմիր Սպիվակովի տիկինը դիրիժոր Զարեհ Սահակյանցի դուստրն է՝ Սաթի Սահակյանց-Սպիվակովան: Նա այս տարվա հունվարին աջակցություն էր հայտնել սկանդալի առանցքում հայտնված օպերային երգիչ Յուսուֆ Էյվազովին, որը, ըստ մամուլի հրապարակումների, Դրեզդենի օպերայում հրաժարվել էր նույն բեմում ելույթ ունենալ հայազգի օպերային երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի հետ, Սպիվակովի տիկինը նաեւ համերաշխության կոչ էր արել Մանթաշյանին:

Պատրաստեց Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31