Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Օգոստոս 14,2020 11:06
arcax aj

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանն օգոստոսի 12-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31