Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի տասնյակ մարդիկ համայնքը չեն, իսկ երևանյան ակտիվիստները չեն կարող մեզնից առավել մտահոգվել մեր և մեր ընտանիքների ճակատագրով և առողջությամբ. Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ

Օգոստոս 20,2020 18:05

Գիտե՞ք՝ ինչու է Ամուլսարի դեմ հանդես եկող ակտիվիստների խմբակը նույնիսկ Ջերմուկից Ամուլսար շարժվում ավտոշարասյունով։ Որովհետև մի քանի տասնյակ մեքենայի շարասյունը՝ մեկական վարորդով, շատ ավելի տպավորիչ է, քան հավաքված մի քանի տասնյակ մարդը։

Այսօր հերթական անգամ մի քանի տասնյակ մարդ՝ մոտ 40 մեքենայով (տես՝ ստորև տեսանյութը) Ջերմուկից շարժվեց Երևան: Իսկ ինչո՞ւ ավտոերթով։ Դատեք ինքներդ կից համեմատական նկարով՝ մեքենաներ և նույնքան մարդիկ։ Հենց այս պատճառով էին այս մարդիկ նաև այս ամիս իրենց ակցիաներն սկսում ավտոշարասյունով Ջերմուկից Ամուլսար, որպեսզի մի քանի տասնյակ մեքենան ու նույնքան մարդիկ ներկայանային որպես ողջ «համայնք»։ Իսկ տեղում` Ամուլսարի մատույցներում, նրանց Երևանից էին միանում տարբեր քաղաքական ու ակտիվիստական շրջանակներ։ Նույնն այս մարդիկ անում են այսօր։

Այն քաղաքական ու հասարակական ուժերին, ովքեր Երևանում միանում են այս միջոցառմանը, Ամուլսարի շրջակա համայնքների անունից կոչ ենք անում` դադարեցրե՛ք հանդես գալ մեր անունից, դադարեցրե՛ք մեր և մեր ընտանիքների ճակատագրերի հաշվին դիվիդենտներ քաղելու փորձերը: Մի քանի տասնյակ մարդիկ համայնքը չեն, իսկ երևանյան ակտիվիստները չեն կարող մեզանից առավել մտահոգվել մեր և մեր ընտանիքների ճակատագրով և առողջությամբ:

Կառավարությունից պահանջում ենք վերջ տալ օրենքը և մեր՝ հազարավոր քաղաքացիներիս ճակատագիրը ակտիվիստական աղմուկին պատանդ պահելու քաղաքականությանը։ Մենք Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների իրական նախաձեռնության անունից վերահաստատում ենք երկու ամիս առաջ 1200 ստորագրություններով ամրագրված մեր դիմում-պահանջը՝ ուղղված ՀՀ Վարչապետին՝ օրենքի շրջանակներում օր առաջ լուծում տալ Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մենք ուզում ենք ապրել օրենքի երկրում և դրա ուղղակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31