Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը ստեղծել է պահեստային իրավապահներ, որոնք անհրաժեշտության դեպքում կօգնեն Լուկաշենկոյին

Օգոստոս 27,2020 23:45

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ ձևավորել է իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում կօգնի Բելառուսին:

«Ալեքսանդր Գրիգորևիչը (Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն) ինձ խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձևավորել։ Եվ ես դա արել եմ: Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պարտավորություն ունի Բելառուսի առաջ անվտանգության ոլորտում, և Լուկաշենկոն դրել է այդ հարցը: Ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ «ծայրահեղական տարրերը չեն անցել որոշակի սահմաններ»՝ հայտարարել է նախագահը: Նա նաև հույս է հայտնել, որ Բելառուսում բոլոր հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով, սահմանադրական դաշտի շրջանակներում:

Նշենք, որ Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը:

BBC-ի փոխանցմամբ՝ ՕՄՕՆ-ի աշխատակիցները ցրել են ցույցի մասնակիցներին, որոնք հավաքվել էին Մինսկում՝ Անկախության հրապարակում: Միևնույն ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ լրագրողների, այդ թվում՝ արտասահմանցի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31