Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացածներից երկուսը աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում. Դավիթ Խուդաթյան

Սեպտեմբեր 01,2020 22:55

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:

Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում:

Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն:

Ուժ և ամրություն բոլորիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930