Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում բարեփոխումների ծրագիր է մշակվում. Սամվել Բաբայան

Սեպտեմբեր 09,2020 13:21 Share

«Բոլորս էստեղ նստածներով կարող ենք ասել, որ մենք պատմականորեն Ադրբեջանի կազմում չենք եղել, էդ փաստաթղթերով հիմնավորված է, հենց գալիս ենք, ասում ենք՝ հանեք փաստաթղթերը, պարզվում է՝ չկա, ոչ մի հիմնավորում չունենք, ոչ մի աշխատանք տարված չի»,- այսօր Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ պնդելով, որ արտաքին քաղաքականության մասով անցած 30 տարիներին ոչինչ չի արվել:

Նա հաշվարկել է, թե 60 արխիվային փաստաթղթեր են պետք, որոնք հիմնավորում են, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» արտահայտությունը հարցի կարգավորման հայտնի երեք սկզբունքներից պետք է դուրս գա. «Դուրս գալու համար պետք է հիմնավորումներ ներկայացնենք, ոչ թե ձեւական ասենք՝ դուրս գա»:

ՊԲ նախկին հրամանատարն ասաց, որ բանակի մասով էլ արդիականացման ծրագիր է մշակվում, որի մանրամասների մեջ չցանկացավ մտնել՝ հրապարակային կերպով: Միայն ասաց, որ փորձում են իրենց իմացածով ներկայացնել, հիմնավորել եւ առաջ տանել բանակի զարգացումը: Առհասարակ, բարեփոխումների համանման ծրագրեր, ասաց, որ մշակվում են բոլոր ուղղություններով:

Սամվել Բաբայանը վստահեցրեց, որ ԱԽ գրասենյակը մեծ աշխատանք է տանում եւ 2011 թվականից դրա արդյունքներն արդեն կներկայացվեն հանրությանը ու պարզ կդառնա՝ դեռ պետք է ավելացնե՞լ գրասենյակի աշխատակիցների թիվը, թե՞ կրճատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930