Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ից կտրուկ կբարձրանան Արցախի ճանապարհային ոստիկանության անձնակազմի աշխատավարձերը

Սեպտեմբեր 09,2020 15:02

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ճանապարհային ոստիկանության հետևողական ու արդյունավետ աշխատանքը և կարևորել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանումը: Նախագահը միաժամանակ նշել է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայողների դրսևորած վարքագիծը ևս շատ կարևոր է, և պահանջել է առավելագույնս հարգալից լինել բոլորի նկատմամբ:

«Դուք շատ կարևոր գործառույթներ իրականացնելով հանդերձ նաև տրամադրություն ու կարծիք եք ձևավորում պետության ու իշխանության մասին: Դրա համար առանցքային է, թե ինչպիսի վերաբերմունք եք ցուցաբերում հանրապետության քաղաքացիների և Արցախ այցելած հյուրերի հանդեպ: Վստահեցնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար կամք ու վճռականություն պայքարելու համակարգում տեղ գտած բոլոր տեսակի արատավոր երևույթների դեմ: Օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի, և դուք ձեր բաժին պարտականությունների կատարման ժամանակ պետք է գործեք միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ այդ համատեքստում ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից կտրուկ կբարձրանան անձնակազմի աշխատավարձերը:
Հանդիպմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930