Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Այս ծանր պայմաններում ժողովրդի հետ պետք է խոսել ոչ թե ֆեյսբուքում, այլ իրական հանդիպումների ժամանակ»

Սեպտեմբեր 09,2020 15:06 Share

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցական ակտիվի հետ հանդիպումների շրջանակում այցելել է Արագածոտնի մարզ եւ հանդիպել Ապարանի տարածքային կառույցի անդամների եւ պատասխանատուների հետ:

Գագիկ Ծառուկյանը ապարանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե մարդկանց խնդիրների մասին պետք է խոսել ոչ թե ֆեյսբուքում, այլ իրական հանդիպումների ժամանակ:

«Այսօր, այո, սոցիալապես եւ տնտեսապես շատ ծանր վիճակում են մարդիկ: Դրա համար հարկավոր է հանրության հետ, ժողովրդի հետ շփվել, տեսնել, լսել: Մարդիկ այսօր սնանկացած, աղքատացած են: Առաջին խնդիրը՝ պետք է կարողանան համաճարակի դեմ պայքարեն, քայլեր կատարեն: Դրա համար հարկավոր է փորձ ունենալ, տիրապետել, հասկանալ, որպեսզի արդյունավետ քայլ կատարվի եւ ժողովուրդը իր առօրյայում զգա»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930