Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրաժեշտի ընդունելություն է կազմակերպել «Չիվնինգ» կրթաթոշակի 2020-2021թթ. ուսանողների համար

Սեպտեմբեր 11,2020 23:33

Սեպտեմբերի 11-ին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին հրաժեշտի ընդունելություն է կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2020-2021թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում:

Դեսպանը հավաստագրեր է հանձնել այդ երեք հաջողակ կրթաթոշակառուներին և հաջողություններ մաղթել գալիք ուսումնական տարում։

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության և գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն  առաջնորդության հմտություններ ունեցող անհատներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար։ Կրթաթոշակը նաև հնարավորություն է ընձեռում ունենալ բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային բազմազան փորձառություն։

36 տարվա ընթացքում «Չիվնինգի» շնորհիվ աշխարհում շուրջ 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել ուսումնառելու Միացյալ Թագավորությունում։

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 170 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.chevening.org/apply կամ Բրիտանական դեսպանատան էջեր ֆեյսբուքում (@BritishEmbassyYerevan) և թվիթերում (@UKinArmenia)։

ՀՀ-ում Բրիտանական դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930