Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղային գծանցումում «Կամազ» բեռնատար ավտոմեքենան բախվել է ավտոմատ ուղեփակոցին․ ՀԿԵ

Սեպտեմբեր 26,2020 14:22

Սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Արարատ քաղաքում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ» բեռնատար ավտոմեքենան բախվել է ավտոմատ ուղեփակոցին:

Բեռնատարի վարորդը, Գորիս քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, անտեսելով լուսացույցի արգելող և ճանապարհային նշանները, մեքենայով դուրս է եկել գծանցում և բախվել ավտոմատ փակվող ուղեփակոցին: Դեպքի վայր ժամանած իրավապահները հաստատեցին Կամազի վարորդի մեղքը:

Ճշտվում է վնասի չափը, որը կգանձվի է միջադեպում մեղավոր անձից:
ՀԿԵ-ն տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հորդորում է զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն հետևել գծանցումներում հերթապահների, ճանապարհային նշանների և ազդանշանային համակարգերի ցուցումներին:

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ  ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930