Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Երևանի փաստարկները, թե Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵՈւ) ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը նոր լոգիստիկ նախագծերին, չեն համապատասխանում իրականությանը։
«Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան, իբր, խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», – ասել է Գալուզինը «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն կատարում է իր պարտավորությունները և կոնցեսիան ստանալու պահից ի վեր ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել հայկական երկաթուղային ցանցի զարգացման գործում, այդ թվում՝ շարժակազմի արդիականացման համար։ Միևնույն ժամանակ, երկաթուղու աշխատանքի ժամանակացույցը ճշգրտվել է հայկական կողմի խնդրանքով։
Գալուզինը նշել է, որ հենց ռուս երկաթուղայինների փորձն է օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այժմ թույլ են տալիս քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Կարդացեք նաև
«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում», – հայտարարել է ԱԳՆ փոխնախարարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































