Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան

Սեպտեմբեր 27,2020 17:51

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» վճռականորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները, որոնց նպատակը ստատուս քվոյի խախտումն է պատերազմի միջոցով։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններին՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով և թիրախավորել ոչ միայն տեղի ինքնապաշտպանական ուժերը, այլ նաև խաղաղ բնակչությանը։

«Չնայած Բաքվից և Անկարայից հնչող մեղադրանքներին, թե հարձակումը Հայաստանն է սկսել, Հայաստանի համար անտրամաբանական է որևէ ռազմական գործողություն հրահրելը։ Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հոգնել  է բանակցություններից, և կասկածի  տակ է դրել խաղաղության բանակցություններից գործունակությունը»,- ասված է հայտարարության մեջ։

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հաղորդագրության մեջ համեմատություն է անցկացվում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության եւ Հայաստանի վարչապետի  խաղաղասիրական ելույթների միջեւ։

«Բաքվի կողմից բազմիցս հնչել է այն միտքը, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել երկրորդ հայկական պետությունը «իրենց հողերի» վրա»,- հիշեցրել են «Հայաստանի եվրոպացի բարեկամները»։

«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ընդունել այս վերջին իրադարձության լրջությունը և ձեռնպահ մնալ կողմերին ուղղված սովորական կոչերից, որոնց հիմնված են կեղծ հավասարության վրա։ Հրադադարի ռեժիմը հիմա պետք է հուսալիորեն ամուր, ինչպես միջազգայնորեն խոստացվել էր 2016թ, քառօրյա պատերազմից հետո»,- ասված է հայտարարության մեջ։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930