Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 2 դեպք կա, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է՝ ողջ է. Կարեն Վրթանեսյան

Սեպտեմբեր 29,2020 09:41

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկվանից դեպքեր կան, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է՝ ողջ է։ Ինչքանով որ հասցնում եմ հետևել, կարծես թե արդեն 2 դեպք կա։

«Ռազմինֆոյի» էջի մեկնաբանություններում, ընկերներիս ուղարկած երկտողերում զարմանք կա ու մի քիչ էլ վրդովմունք այս առիթով։

Փորձեմ պարզաբանել, թե ինչու է այդպես լինում և ինչու է դա նորմալ, ցավոք։

Մարտական իրավիճակի արագ զարգացումների, կտրուկ փոփոխությունների պայմաններում, ցավոք հնարավոր են նման սխալներ։ Անխուսափելի են։

Օրինակ՝ զինվորների մի խումբ կարող է հրետակոծության տակ ընկնել, իրար կորցնեն, մարտի խառնաշփոթում ինչ-որ մեկին թվա, թե ընկերներից մեկը զոհվել է, և այդպես զեկուցի, բայց հետո պարզվի ուղղակի ընկել էր պայթյունի պահին և այլն։

Նամանավանդ գիշերային մարտերում շատ հեշտ է իրար կորցնելը, կատարվածը սխալ հասկանալը, ընկալելը։

Դրան գումարեք ծայրահեղ լարվածություն, ադրենալին, հոգնածություն։

Ավաղ, նման իրավիճակներում սխալներ պատահում են, զարմանալ ու վրդովվել պետք չի։

Երեկվանից դեպքեր կան, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է ողջ է։…

Gepostet von Կարեն Վրթանեսյան am Montag, 28. September 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930