Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» կատարում է իր գործունեության առաջին քայլը. քայլ դեպի հայրենիքի պաշտպանություն

Հոկտեմբեր 01,2020 23:20

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն այսօր Արցախի Հանրապետություն է ուղարկել 5 մլն դրամի չափով առաջին անհրաժեշտության դեղորայք և դեղագործական ապրանքներ։

Այս ամենը տեղ հասցնելուց հետո ավիաընկերությունը պատրաստ է շարունակել օգնության մատակարարումը այնքան, որքան անհրաժեշտ լինի։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» կատարում է իր գործունեության առաջին քայլը՝ քայլ դեպի հայրենիքի պաշտպանություն: Մենք մտահոգությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և ամեն վայրկյան պատրաստ ենք ներդնել մեր ողջ ուժն ու կարողությունները՝ մեր Հայրենիքի խաղաղությունն ապահովելու համար։

Ավիաընկերության օտարերկրյա ղեկավարությունը կանգնած է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։ Մենք համագործակցում ենք ՀՀ պետական կառույցների հետ՝ փորձելով ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։

Այսպիսով, մենք այստեղ ենք՝ մեր Հայրենիքի կողքին, սատար կանգնելու մեր ժողովրդին և զինվորներին»- հայտնել է ավիաընկերության ղեկավարությունը։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»  ավիաընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031