Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը փաթաթվել է մեր վզին, մեզ պարտադրվել է». Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Հոկտեմբեր 04,2020 12:34

Քիչ առաջ Լոս Անջելեսում՝ ամերիկյան CNN հեռուստաընկերության շենքի մոտ, ամերիկաբնակ հայերի բողոքի ցույցին միացավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Նա հայտարարեց. «Մեր հայրենիքը, մեր Արցախը, մեր մայր Հայաստանը կենաց ու մահվան կռվի մեջ են: Մեր հայրենիքը կենաց ու մահվան կռվի մեջ է ոչ միայն Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ, որը միացել է Ադրբեջանին: Մեր բանակը հերոսական մարտեր է մղում՝ պաշտպանելով սահմանները: Այս պատերազմը մեզ պարտադրված պատերազմ է: Մեր ժողովուրդը խաղաղասեր է: Մեր ժողովուրդը ձգտում է կայուն, շարունակական խաղաղության պայմաններում ապրել, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորություն ունենա կերտել խաղաղություն: Պատերազմը փաթաթվել է մեր վզին, մեզ պարտադրվել է, և մենք այսօր ապացուցում ենք, որ կարող ենք պաշտպանվել, կարող ենք մեր հայրենիքը պաշտպանել, մեր ժողովրդին պաշտպանել»:

Արմեն Բայբուրդյանը փաստեց՝ այսօր ճակատ է դարձել ոչ միայն Արցախը, ոչ միայն Հայաստանը, այլ սփյուռքը:

Նա վստահեցրեց՝ այսօր յուրաքանչյուրիցս շատ բան է կախված. «Յուրաքանչյուր հայ կարող է և պետք է մայր հայրենիքին ի պաշտպան կանգնի, իր զորակցությունը հայտնի այստեղից՝ Կալիֆորնիայից, ԱՄՆ մյուս նահանգներից, մյուս բոլոր երկրներից: Այն ալիքը, որ տեսնում ենք աշխարհով մեկ՝ սևեռվելով այստեղ՝ Կալիֆորնիայի վրա, այստեղ դուք՝ բոլորդ և մյուս հայերը, վկայությունն են, որ աշխարհագրությունը մեզ՝ հայերիս, չի բաժանում: Բոլորը կանգնած են ի պաշտպանություն մայր հայրենիքի»:

Հյուպատոսը նշեց՝ այսօր կարևոր է առաջին հերթին նյութական, ֆինանսական աջակցությունը հայրենիքին, քանի որ դրա կարիքը կա:

Այնուհետև հորդորեց՝ բազմապատկեք ջանքերը ու նշեց. «Այն, ինչ անում է կալիֆորնահայությունը արդեն իսկ մեծագույն ջանքեր են գործադրել, բայց չենք մոռանում՝ կենաց ու մահվան կռիվ է, մենք պետք է բազմապատկենք այստեղից մեր աջակցությունը: Մի մոռացեք, որ Հայաստանն ու Արցախը նայում են նաև Կալիֆորնիային: Միշտ պատրաստ ենք և զորակցում ենք, հաջողության գրավականն է նաև մեր կազմակերպվածությունը, ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ այստեղ՝ Կալիֆորնիայում: Որևէ քայլ, որ մեր համայնքը, մենք բոլորս անում ենք, պետք է հավասարակշռված, կազմակերպված ու նպատակային լինի: Այսօր մենք պարզապես չենք կարող փոշիացնել մեր ջանքերը, պետք է սևեռվենք կարևորագույն խնդիրների, ուղղությունների վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031