Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր միակ դաշնակիցը սփյուռքն է. Զարեհ Սինանյան

Հոկտեմբեր 04,2020 23:56

«Արցախն ու Հայաստանի սահմանները հարձակման տակ են թուրք-ադրբեջանական զինված ուժերի, իսլամական տարբեր հանցավոր խմբավորումների կողմից, որոնց Թուրքիան բերել է Սիրիայից ու օգտագործում է մեր դեմ: Այսօր դրվել է մեր ամբողջ ազգի լինել-չլինելու հարցը: Թուրքիան իր խամաճիկ Ադրբեջանի հետ միասին մեր դեմ են  նետել իրենց զինված ուժերը, տասնյակ միլիարդավոր դոլարների միջոցով  ձեռք բերված զենք-զինամթերքը՝ այն հույսով, որ կարողանալու են սպանդի ենթարկել մեր ժողովրդին, բայց մեր կամավորներն ու հերոսական զինված ուժերը ծանր հարվածներ են հասցնում մարդասպաններին, որոնք կրկին բռնել են ցեղասպանության ուղին» ,-այսօր ԱՄՆ հայերի հետ ուղիղ տեսակապի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա հիշեցրեց, որ այս պատերազմում ակտիվ մասնակցություն ունեն թուրք հրամանատարները, զինուժն ու օդուժը: Ըստ Սինանյանի՝ այս օրերին հակառակորդը  ոչ մի հաջողության չի  ասել, բայց իրենց անհաջողությունները ծածկելու համար կեղծ հայտարարություններ են տարածում, թե տարածքներ են գրավել՝ չկարողանալով ցույց տալ գոնե մեկ տեսանյութ որպես ապացույց. «Մենք գիտենք, որ թուրքը մինչեւ մեզ չոչնչացնի, չի հանգստանա, իսկ մենք չենք ոչնչանալու, սա 1915 թվականը չէ, մենք անզեն խաղաղ բնակիչներ չենք, մենք ունենք պետություն, բանակ, քաղաքացիներ, որոնք սիրում են հայրենի հողն ու գնահատում են անկախությունը … թուրքը մնում է թուրք, ոչինչ չի փոխվել թուրքի մոտ»:

Պարոն Սինանյանը նաեւ նկատեց, որ մենք չունենք դաշնակիցներ, ըստ նրա՝ մեր միակ դաշնակիցը սփյուռքն է: «Թուրքիան, Արցախի ու ՀՀ դեմ պատերազմ հայտարարելով, ապակայունացնում է տարածաշրջանը՝ բացահայտելով իր ֆաշիստական ագրեսիվ դեմքը, որն աշխարհի համար է բացահայտում, իսկ մեզ շատ վաղուց էր հայտնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031