Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը. ԵԱՀԿ ՄԽ արտգործնախարարների հայտարարությունը

Հոկտեմբեր 05,2020 23:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դղիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն  ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան, ասվում է արտգործնախարարների հայտարարության մեջ:

Նախարարներն աներկբա ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ  Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու սահմաններից դուրս, ինչպես նաև այդպիսի հարձակումների ոչ համաչափ բնույթը անընդունելի վտանգ են իրենցից ներկայացնում տարածաշրջանի կայունությանը:

Հիմք ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտող կողմերին անհապաղ և առանց նախապայմանների կրակի դադարեցման ռեժիմ հաստատել:

Համանախագահ երկրները խստորեն հակված են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից օժտված իրենց մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Ըստ այդ մանդատի՝ նրանք կշարունակեն հետևողականորեն զարգացնել փոխադարձ գործողությունները կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել՝ վերսկսելու կարգավորման գործընթացը գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների հիման վրա և համապատասխան միջազգային փաստաթղթերին, որոնք լավ հայտնի են երկու կողմերին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031