Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Համազգային միասնության օր․ Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 10,2020 15:39 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։
Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։

1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել եւ պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Համազգային միասնության օր։
Այդ օրն, իրոք, ազգովի աննախադեպ բռնցքում էր. թե՛ Արցախի շուրջ, թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Սփյուռքում։
Իմ կարծիքով, սա պետք է գնահատել, պահպանել եւ ամրագրել օրենքով։

2. Մյուս առաջարկս վերաբերում է ՀՀ կառավարությանը։
Հումանիտար դադարը ենթադրում է նաեւ զոհվածների մարմինների փոխանակում։
Մեր ժողովրդի արժանապատվության ու պետության ապագայի համար մղած պայքարում իրենց կյանքը նահատակած զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակի պատվին առաջարկում եմ գալիք օրերից մեկը Հայաստանում եւ Արցախում միասնաբար հայտարարել սգո օր՝ մեր խոնարումը բերելով բոլոր զոհվածներին, մեր զորակցությունը, համերաշխությունն ու գոտեպնդումը՝ իրենց ընտանիքներին։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10223037666108218

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031