Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անելիքը հստակ է՝ շարունակել հակաահաբեկչական պատերազմը և այնպես ծնկի բերել թշնամուն, որ հրադադար աղերսեն. Բաբկեն Թունյան

Հոկտեմբեր 10,2020 20:04 Share

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանը խախտեց հրադադարը դրա հաստատումից ընդամենը 5 րոպե անց։
Հայաստանում և Արցախում որևէ մեկը հավատո՞ւմ էր, որ սրանք իրենց խոսքի տերը կլինեն։ ՈՉ։
Հայկական զինուժը իր զգոնությունը թուլացնելո՞ւ էր այսօր ժամը 12:00-ից հետո։ Իհարկե, ՈՉ։

Ռուսաստանը և այլ գերտերությունները հստակ տեղեկատվություն ունե՞ն՝ ով է խախտել հրադադարը։ ԱՅՈ։
Սա Ադրբեջանի և իր ավագ եղբոր կողմից արհամարհական վերաբերմո՞ւնք է Ռուսաստանի և մյուսների նկատմամբ։ ԱՅՈ։
Թե ինչ կանեն այս պետությունները՝ իրենց որոշելիքն է։

Մեր անելիքը հստակ է՝ շարունակել հակաահաբեկչական պատերազմը և այնպես ծնկի բերել թշնամուն, որ հրադադար աղերսեն։
Կարո՞ղ ենք։ ԱՆԿԱՍԿԱԾ։
Դրա համար սառնասիրտ, առանց չափից դուրս ոգևորվելու կամ վհատվելու, առանց հոգնելու, խելացի, մտածված, միասնաբար, ամեն մեկս մեր կարողացածի չափով պիտի պայքարենք։

Լույսի պես տղերք են զոհվել ու զոհվում, գիտեմ՝ ծանր է։ Գիտեմ, էդ տղերքի ծնողներին էսպիսի գրառումներով չես մխիթարի։ Ամեն հոգեհանգստի մասնակցելուց հետո, անկախ ինձնից, իրենց աչքերով եմ նայում էս սոցցանցային աժիոտաժին…
Բայց ունենք, ինչ ունենք։ Պատերազմ է, որը մենք չենք սկսել, բայց որը պիտի հաղթենք՝ առաջին հերթին հանուն հենց էդ տղերքի։ Այլընտրանք պարզապես չկա։

Մեկը կռվելով, մյուսը գումարով, երրորդը՝ իր կապերով, չորրորդը՝ իր գիտելիքներով ու փորձով, հինգերորդը՝ իր ծառայություններով… Միասին, իրար մեջքի կանգնած՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1899304340210507

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031