Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում եւ Մեղրիում օդային տագնապ էր

Հոկտեմբեր 16,2020 23:45

Քիչ առաջ, մոտավորապես ժամը 22.50 րոպեին Կապանում հայտարարվեց օդային տագնապ։ Առանց խուճապի բոլորը իջան ապաստարաններ ու նկուղներ:

Քաղաքում ոչ մի ավտոմեքենա չմնաց, կարծես կանգ էր առել կյանքը ու միայն օդային տագնապի ազդանշանն էր լսվում մոտ 10 րոպե։

Ըստ ճշտված տեղեկությունների,  Սյունիքի օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր էին երեւացել։

Մեղրիի համայնքապետարանը ՖԲ էջում տեղադրել էր հայտարարություն. «Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, առանց ավելորդ խուճապի պատսպարվեք պաշտպանական կառույցներում։ Հայտարարված է օդային տագնապ»:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031