Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից․ ԱՀ ԱԻՊԾ

Հոկտեմբեր 18,2020 20:19

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում կարդում ենք․

Քաղաքը պետք է անհապաղ իր նախկին հունի մեջ մտնի, այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր արդեն կատարվում են: Առաջնայինը՝ բնակչության համար անվտանգ միջավայր ստեղծելն է:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը:

Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի:

Կարեն Սարգսյանն այնուհետև եղել է հրթիռակոծված քաղաքացիական ենթակառուցվածքներում: «Ադրբեջանը չի՛ կարող ոչնչացնել հազարամյակներով ստեղծած Արցախի ազգային ինքնությունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է և պարտավոր է անել ամեն ինչ, օր առաջ մեր բնակավայրերն ավելի բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար»-նշել է Կարեն Սարգսյանը:

Պատերազմն ավելի մեծ լսարանին ներկայացնող բրիտանական մեդիաներկայացուցիչներին, ծառայության տնօրենն անձամբ է պատմել ադրբեջանական զինուժի կողմից մեր քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչության շրջանում՝ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև Արցախի փրկարարի հագեցած օրակարգի մասին:

📌Քաղաքը պետք է անհապաղ իր նախկին հունի մեջ մտնի, այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր արդեն կատարվում են:…

Gepostet von ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն am Sonntag, 18. Oktober 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031