Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին պետք չեն իր դիերը, ճահճուտներում կենդանիները հոշոտում են դրանք». ՊՆ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 18,2020 23:19

Լրագրողներից մեկը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ՏԱՍՍ-ը՝ հղում տալով ադրբեջանական պետական մարմիններին՝ գրել էր, որ Ադրբեջանը պատրաստ է միակողմանի կարգով Հայաստանին փոխանցել ադբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինները՝ Թովուզի շրջանում՝ Կարմիր խաչի միջնորդությամբ, արդյո՞ք ճիշտ է այս լուրը, եւ եթե այո, ինչպե՞ս է միակողմանի իրականացվելու դիերի փոխանակումը եւ ինչ է արվելու թշնամիների դիերի հետ, երբ արդեն խոսվում է վարակի մասին:

«Լիովին չեմ տիրապետում այս տեղեկությանը, բայց դա ինձ համար բոլորովին զարմանալի չէ, թեեւ ինքս էլ կարդացել եմ ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը: Այս տեղեկությունը շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Ես այսօր տեսա նաեւ այն տեսանյութը, որի մասին տղաները ասեկոսեներով ասում էին, ես լսում էի զորքերից եւ մի քանի անգամ բարձրաձայնել եմ, թե ճահճուտներում ինչպես են կենդանիները հոշոտում իրենց դիակները: Այնպես որ զարմանալու ոչինչ չկա»,- պատասխանեց ՊՆ ներկայացուցիչը:

Արդյո՞ք հավաստի են լուրերը, որ Գորիսում եւ Վարդենիսում թշնամական ԱԹՍ-ներ են նկատվել: Այս հարցի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ 2 ԱԹՍ խոցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այլ մանրամասներ չցանկացավ հայտնել: Հարցին՝ պահպանվե՞լ է հրադադարը Վարդենիսի, Քարվաճառի շրջանում, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ ընդհանուր առմամբ ոչ մի ուղղությամբ էլ չի պահպանվել:

Հարցին՝ հումանիտար զինադադարից հետո հայկական կողմը հայտնեց, որ պատրաստ է մարդասիրական միջանցք տրամադրել շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական զորքերին, ի՞նչ ճակատագրի է արժանացել շրջափակման մեջ մնացած ադրբեջանական զորքը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց «Քանի որ մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում, մի քիչ ծիծաղելի է, բայց այդպիսի վիճակներ էլ են լինում, հետեւաբար չեմ կարող մեկնաբանել, թե ԱՆ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը որ հատվածի մասին էր խոսում»,-ասաց նա:

Նաեւ փաստեց, որ ինչպես այս պատերազմում, այնպես էլ նախորդ անգամ խոստացած ու չպահպանած հրադադար ունենք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031