Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին օրերին թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութի համայնքների դպրոցները

Հոկտեմբեր 19,2020 10:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։

Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն և մարզպետարանն անմիջապես քայլեր են նախաձեռնելու՝ պատճառված վնասը վերականգնելու և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: