Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ես չեմ ընդունում». Գագիկ Ծառուկյանը՝ 13 կուսակցությունների հայտարարության մասին

Հոկտեմբեր 22,2020 21:54

«Դա ես չեմ ընդունում: Ոչ: Այսօր բոլորը պետք է իրենց մասնակցությունը ունենան, օգտակար լինեն՝ ինչով որ կարող են, օգտակար լինեն: Բայց այսօր ինչ-որ պատասխանատվություն վերցնեն կամ ամեն մեկը տեղավորվեն՝ իմ համար անընդունելի էր»,- սա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն է՝ 13 կուսակցությունների առաջարկին՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին: Առաջարկին, ավելի ուշ, միացան եւս երեք կուսակցություն:

Հիշեցնենք, դատարանն այսօր որոշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխել՝ 100 միլիոն դրամ գրավի դիմաց: Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։ Նա մեղադրվում է «ընտրակաշառքի գործով»։ 

Գագիկ Ծառուկյանն այսօր էլ դուրս եկավ ԱԱԾ-ի մեկուսարանից, որտեղ կրում էր կալանքը:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր թիմակիցներին զգուշացրել է՝ «բոլորը մի մարդու նման, այսօր չկա տեսակետ, բոլոր հարցերը կկարգավորվեն, նոր մենք մեր տեսակետները կհայտնենք»:

Իսկ կամավորական խմբեր կազմելու եւ ռազմաճակատ մեկնելու մասին հարցին էլ ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Իհարկե կազմակերպելու ենք, հանձնարարելու ենք մարդկանց, սաղ նախապատրաստելու ենք, ոչ թե մարդիկ հելնեն գան դատարկ: Կառույցներում սաղ կասենք՝ կնախապատրաստենք, մարդիկ կգան՝ սաղ պատրաստ, իրենց հագուկապով, իրենց ամեն ինչով: Այսօր մեր ազգի խնդիրն ա, ճակատագրի խնդիրն է»:

Ցուցաբերված եւ ցուցաբերվելիք օգնությունների մասին հարցին էլ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ ոք չկասկածի. մինչեւ էդ էլ ասել եմ՝ բոլոր տեղերը զանգահարեք, իմ անունից, որովհետեւ այսօր տեսնում եք, պատերազմ է, բոլորը՝ մեծերը, փոքրերը, որպես մի մարդ, պետք է միասնական լինեն: Որեւիցե մեկը, որեւիցե այլ հարց իրավունք չունի հիմա քննարկելու: Կան կոնկրետ աշխատանքներ, որ հիմա պետք է անեք՝ էն ինչ-որ այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու, ոչ մեկը թող չկասկածի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031