Լրահոս
Օրվա լրահոսը

Գլուխներդ միշտ բարձր Հայոց Մայրեր. Սևակ Միքայելյան

Հոկտեմբեր 22,2020 23:03 Share

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.

«Հարգելի հրազդանցիներ

Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ։

Այս օրհասական պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը։

Հրազդանի համայնքապետարանում արդեն իսկ մեկնարկել և ընթանում է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը։

Նոր կազմավորվող կամավորական ջոկատը գլխավորելու եմ ես։

Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստակամ են միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, խնդրում և կոչ եմ անում դիմել Հրազդանի համայնքապետարան՝ կամավորական ջոկատին անդամակցելու համար։

Հայրենիքն այսօր, առավել քան երբևէ, ունի բոլորիս աջակցության կարիքը։

Հաղթանակն անկասկած մերն է լինելու։

Գլուխներդ միշտ բարձր Հայոց Մայրեր…»:

Հարգելի հրազդանցիներ Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական...

Posted by Սևակ Միքայելյան/Sevak Mikayelyan on 2020 թ. հոկտեմբերի 22, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031