Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է հնարավոր ահաբեկչության վտանգի մասին

Հոկտեմբեր 23,2020 20:00 Share

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչական հարձակումների և առևանգումների  վտանգի մասին։ Դեսպանատան կայքում ասված է, որ դիվանագիտական առաքելությունը հաղորդումներ է ստացել Ստամբուլում ԱՄՆ և օտարերկրյա  քաղաքացիների դեմ վտանգի մասին։ Դեսպանատունը խորհուրդ է տալիս խուսափել վայրերից, որտեղ կարող են հավաքված լինել  օտարերկրացիներ՝ սկսած գրասենյակներից մինչև առևտրի կենտրոններ։

Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները ժամանակավորապես չեն գործելու։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել