Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում անմիջապես և ամբողջությամբ դադարեցնել մարտերը, որպեսզի այլ երեխաների կյանքեր չկորցվեն». «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 28,2020 23:15
erexa

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը ԼՂ-ի պատերազմի մեկ ամսվա կապակցությամբ

«Ամերիկայի ձայն». ՅՈՒՆԻՍԵՖ-ը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում զոհված երեխաներին և ևս մեկ անգամ շեշտել լիակատար հրադադարի կարևորությունն ու կյանքի պահպանումը: Հոկտեմբերի 28-ին Ժնևի և Նյու Յորքի գրասենյակների տարածած հայտարարությունում ասվում է.

«Տաս ամսական Նարին, մեկ տարեկան մադինա, Այսու՝ 8, Վիկտորիա՝ 9, Շահրիյար՝ 13, Արթուր՝ 13, Ֆարիդ՝ 14, Ֆիդան՝ 15, Նիգար՝ 15, Օրխան՝ 16: Սրանք այն 10 երեխաների անուններն ու տարիքներն են, ովքեր սպանվել են ԼՂ-ում և դրա սահմաններից դուրս մեկ ամիս ընթացող մարտերի հետևանքով: 11 ամյա տղայի և 12 ամյա աղջկա անունները չեն հրապարակվել:

Ավելի քան 130 հազար մարդ տեղահանվել է, 76 դպրոց և մանկապարտեզ ավերվել, և մեկ ծննդատուն ռմբակոծվել: Քաղաքացիական տարածքների ռմբակոծման հետևանքով անհամար երեխաներ հոգեբանական ճնշման են ենթարկվում:

Երեխաների համար այս սարսափելի կռիվը շարունակվում է չորս շաբաթ և ուղղորդվում երեք խախտված հրադադարով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին անգամ կոչ է անում անմիջապես և ամբողջությամբ դադարեցնել մարտերը, որպեսզի այլ երեխաների կյանքեր չկորցվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031