Լրահոս
Օրվա լրահոսը

Քսենյա Սոբչակն ու Վասիլի Ուտկինը խիստ պատասխան են տվել Էմանուել Մակրոնին վիրավորած Խաբիբ Նուրմագոմեդովին

Հոկտեմբեր 30,2020 22:22

UFC խառը մենամարտերի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը, որը օրերս է հրաժեշտ տվել ակտիվ սպորտին, կրոնական հողի վրա սկանդալային վիրավորանքներ է հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դա վրովվեցրել է Ռուսաստանի ինչպես մարզաշխարհի, այնպես էլ քաղաքական եւ շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների:

Ճանաչված քաղաքական գործիչ, կինոյի եւ հեռուստաաստղ Քսենյա Սոբչակը ի պատասխան հայտարարել է. «Մարդ, որը շատերի, այդ թվում՝ երեխաների, կուռք է, այսպիսի արտահայտություննե՞ր է անում: Տխուր է: Չէ՞ որ ինչ-որ մեկը դա կարող է ընկալել որպես  հարձակվելու եւ բռնություն կիրառելու ազդանշան: Խաբիբը պատրա՞ստ է դրա համար պատասխանատվություն ստանձնել»:

Իսկ իր ոչ պակաս սկանդալային մեկնաբանություններով հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը իր թվիթերում գրել է. «Հուսով եմ՝ Խաբիբը կվերադառնա ութանկյուն: Նա մեծ մարզիկ է: Բայց նրան այլեւս չեմ երկրպագելու: Այսօրվանից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031