Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական ստորաբաժանումները մնալով ծուղակում՝ հրետանային կրակով ջախջախվել են». Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբեր 02,2020 22:40

«Անցող  գիշերվա ընթացքում Արցախի Հյուսիս Արեւմտյան գոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորն էլ տապալվել են…Մեկ վաշտ, մեկ դասակի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել ու հետ են մղվել, որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում՝ մինչեւ վերջ հրետանային կրակով ջախջախվել են:

Վաղ առավոտյան ժամը 7-ից սկսած սահմանագոտու այլ հատվածներում, Հյուսիսում՝ Մարտակերտի, Կենտրոնական ուղղությունում՝ Մարտունու ուղղությամբ,  Հարավային հատվածում տարբեր ուղղություններով հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել, այսօրվա հարձակումներն իրենց սաստկությամբ ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից:

Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել…Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել  նրանց եւ որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում իրավիճակը ռազմաճակատում այսպես ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ապա hավելեց. «Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ- երկու դիրք՝ Մարտունիից հարավ Ճարտար ուղղությամբ: Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ այսօրվա ողջ  հարձակողական գործողությունները, որոնք երեք-չորս ուղղությամբ են եղել, տապալված են: Կիրառվել են հիմնականում վաշտ, գումարտակ  չափի ստորաբաժանումներ, ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են, այդ թվում ժամը 18:00-ի մոտակայքում  հրետանային հարվածների ընթացքում Դավիթ  Բեկի  ուղղությամբ,  որը վարվել է մեր դիրքերի վրա, տուժել է նաեւ համայնքը, կա մեկ զոհ, որի մասին պաշտոնապես հայտարարվել է»:

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները  նկատվում են եւ հրետանու կրակով խոցվում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30