Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում «Արմենպրես»-ի թղթակիցն այլ լրագրողների հետ ընկել է հրետակոծության տակ

Նոյեմբեր 04,2020 22:33

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 4-ին, ժամը 18:00-ի և 18:40-ի սահմաններում Ստեփանակերտը ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթարկվել է հրետակոծության: Արկերից մեկն ընկել է փողոցում՝ բեկորային վնաս հասցնելով ավտոմեքենաներին, ինչպես նաև դիմահայաց հարևան շինությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաև օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական խումբը ստիպված է եղել պատսպարվել հարևան շենքերից մեկի ռմբապաստարանում:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է նաև, որ Ստեփանակերտի՝ երեկոյան ժամերի հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է բնակելի առանձնատան բակում` վնասելով քարե պարիսպը, ինչպես նաև պայթյունի ալիքը կրնկահան է արել դռներն ու փշրել պատուհանները: Տանը գտնվել է վատառողջ տարեց մարդ և որդին: Բարեբախտաբար որդին միայն քերծվածքներ է ստացել:

Վան Նովիկով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30